Հայաստանում խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում մեծ դեր ունի Հոկտեմբերյանի գինու-կոնյակի գործարանը, որը սեփականաշնորհումից հետո 1995թ-ից վերանվանվել է ՄԱՊ ԲԲԸ, 2001թ-ից` ՄԱՊ ՓԲԸ, հիմնադրվել է 1942-44թթ-ին Լենուղի գյուղում: Այժմ գործարանը հագեցված է ժամանակակից գինեգործական մեքենաներով, զանազան բարձրակարգ տարողություններով, ֆրանսիական, կիպրոսյան և բուլղարական տակառներով, գերմանական պահեստատակառներով, երկաթբետոնե գլանատակառներով և բարձրորակ մասնագետներով: Այս ամենի շնորհիվ ՄԱՊ-ը դարձել է Հայաստանի առաջնակարգ ընկերություններից մեկը, որը տարեկան կարող է արտադրել 14մլն լիտր առաջնակարգ ալկոհոլային խմիչք: Գործարանում գինու և կոնյակի արտադրության ամբողջ ցիկլը (խաղողի ընդունում, մշակում, կոնյակի սպիրտի թորում, հնացում կաղնե տակառներում` մառանային պայմաններում, կոնյակի կուպաժ և շշալցում) կատարվում է դասական տեխնոլոգիայով: 1995թ-ից ՄԱՊ-ը նոր արտադրամասի և սարքավորումների տեղադրման շնորհիվ արտադրում է տոմատի մածուկ ու մարինադներ, որոնք հայտնի են իրենց բարձր որակով և հիանալի համով: ՄԱՊ-ն առաջնորդվում է առաջին հերթին` որակ նշանաբանով: Ընկերության նպատակը բարձրորակ խմիչքների արտադրության համար տեղի հումքի` Խարջի, Ոսկեհատ, Գառան դմակ, Ռկածիթելի խաղողի տեսակների սորտերի օգտագործելն էր: Հետագայում ավելացան նաև Հայաստանի այլ շրջաններից և Վրաստանից բերված Մսխալի, Կախեթ, Արենի տեսակները, ինչպես նաև խաչասերման արդյունքում ստացված նոր` Ներկենի, Տիգրանի, Մուսկատ երևանյան և այլ տեսակներ: Ընկերության սեփականաշնորհումից մի քանի ամիս անց գործարանում դրվեց պահածոների արտադրության սկիզբը: Նույն տարվանից գործարանը արտադրանքը սկսեց թողարկել ՙԱրամե՚ (գինեգործության օրրաններից մեկը համարվող ՈՒրարտու պետության առաջին թագավորը) առևտրային ապրանքանիշով: Այսօր ՄԱՊ-ի արտադրանքին կարելի է հանդիպել Հայաստանի բոլոր անկյուններում, ինչպես նաև արտերկրում: Իր արտադրանքի ծավալներով և որակով ձեռնարկությունը դարձել է մեր հանրապետության այս ոլորտի դրոշակակիրներից: Նորարարությունն ու անսպասելի մտահղացումները ներկայումս ՄԱՊ-ի հաջողության շարժիչ ուժն են: |